ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Դաժան, բայց արդարացի բարքեր

Դաժան, բայց արդարացի բարքեր
22.02.2026 | 16:02

Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի. դրա հետ կապված մի կարևոր դետալ կա (այդպես է նաև Իրանում)։

Եվ ուրեմն, մահապատիժն իրականացնելուց հետո, պետությունը գնդակահարված անձի ընտանիքին, բացի օգտագործված գնդակի պարկուճը, ուղարկում է նաև հաշվեհամար, որտեղ նշված է լինում տվյալ գնդակի գումարը, և գնդակահարվածի ընտանիքը պարտավոր է պետությանը վերադարձնել, ավելի ճիշտ, կոմպենսացնել պետության ծախսած գումարը։

Ի դեպ, քչերը գիտեն, որ էդ գաղափարի հեղինակը Անաստաս Իվանովիչն է եղել՝ Միկոյանը, ով Մաո Ձեդունի մերձավորն էր ու հիմք է դրել «չինական կոմունիզմ» ասվածին։

Ասել է թե՝ պետությունը հովվին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, գնդակահարվածի ընտանիքից գնդակի գումարը հետ է գանձում, որ էդ երկիրը դարձնի իր սրտի Չինաստանը։

Հ․Գ․ Պարկուճի գումարի հետգանձման մեխանիզմը գործում էր նաև ԽՍՀՄ-ում. 1984 թվականին գումարը կազմում էր 67 կոպեկ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ